«Lada»-ն Ձորագետի կամրջի մոտ բախվել է երկաթե ճաղավանդակներին և հայտնվել Դեբեդ գետում. կան վիրավորներ. shamshyan.com
copy image url

«Lada»-ն Ձորագետի կամրջի մոտ բախվել է երկաթե ճաղավանդակներին և հայտնվել Դեբեդ գետում. կան վիրավորներ. shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 19:48 21-08-2024
Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում «Lada» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Ձորագետի վարչական տարածքում՝ Թուֆենկյան ընկերության հարևանությամբ գտնվող կամրջի վրա, բախվել է երկաթե արգելապատնեշին և մի քանի մետր
բարձրությունից կողաշրջված վիճակում հայտնվել Դեբեդ գետում:

3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, փրկարարներն ու պարեկները, տեղափոխվել են հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված