Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ. shamshyan.com
copy image url

Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ. shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 12:54 21-12-2024
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին՝ Նոր Երզնկա գյուղի կամարի հարևանությամբ, բախվել են «Jeep» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Բախման հետևանքով «Lada»-ն վերածվել է մետաղե ջարդոնի, «Jeep»-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: