Oragir.News-ի և Shamshyan.com-ի հրապարակումից հետո «Վեոլիա ջուր»-ը շտկում է իր թերի աշխատանքի հետևանքները

Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 17:38 21-08-2024
Oragir.News-ի և Shamshyan.com-ի հրապարակումից հետո «Վեոլիա ջուր» ընկերությունը որոշել է շտկել իր կատարած թերի աշխատանքի հետևանքները, որոնք առաջացրել էին Նոր Նորքի 9-րդ զանգվածի բազմաթիվ բնակիչների զայրույթն ու դժգոհությունը։

Հրապարակումից հետո Oragir.News-ն այսօր՝ օգոստոսի 21-ին, այցելեց Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի 3-րդ շենքի բակ, որտեղ «Վեոլիա ջուր»-ն արդեն շինարարական աշխատանքներ էր իրականացնում։ Տեղում էին նաև Երևանի ավագանու անդամները, որոնք, իրենց հավաստիացմամբ, եկել էին անձամբ հետևելու կատարվող աշխատանքների ընթացքին։

Նշենք, որ շենքի հարևանությամբ «Վեոլիա ջուր» ընկերության կողմից փորված փոսը, որը արդեն օրեր շարունակ անհանգստացնում էր բնակիչներին, շատ վատ կերպով էր փակվել, իսկ դրանից հետո ոչ մի աշխատանք չէր տարվել՝ քանդված ճանապարհն ասֆալտապատելու համար։

Հարակից շենքերի բնակիչները, ովքեր տեսախցիկի առաջ չցանկացան խոսել, վստահեցրեցին, որ արդեն շատ երկար ժամանակ է, ինչ բակում այս վիճակն է։ Բնակիչների խոսքով՝ լրատվամիջոցների լուսաբանումից հետո ընկերության աշխատակիցները գալիս ու որոշ աշխատանքներ են կատարում, սակայն այդ աշխատանքները խնդիրը չեն լուծում և տարածքը շարունակում է փոշու մեջ մնալ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի 3-րդ շենքի հարևանությամբ «Վեոլիա ջրի» փնթի աշխատանքի հետևանքով փողոցը ոչ միայն հայտնվել է «պատերազմական վիճակում», այլ նաև ընկերության աշխատակիցները մի քանի տարի առաջ տնկված ծառերը արմատից պոկել են, մայթերի եզրաքարերը հանել ու այդպես թողել։

Լավատեսորեն ակնկալում ենք, որ այս հրապարակումից հետո «Վեոլիա ջուր»-ն ամբողջովին կշտկի իր աշխատանքի հետևանքները, բնակիչների բարձրաձայնած խնդիրը հիմնովին կլուծվի, և այն այլևս լրատվամիջոցների կողմից լուսաբանման կարիք չի ունենա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ