Oragir.News-ի հրապարակումից հետո «Դան Դեսսերտ»-ը տորթերի վրա արտադրության ժամկետ է տպում
copy image url

Oragir.News-ի հրապարակումից հետո «Դան Դեսսերտ»-ը տորթերի վրա արտադրության ժամկետ է տպում

Ներքին 11 ամիս առաջ - 14:05 13-05-2024
Օրեր առաջ տեղեկացրել էինք, հայտնի «Դան Դեսսերտ» տորթերի և հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող ընկերությունն իր արտադրած տորթերի տուփերի վրա սահմանված հատվածում արտադրության և պիտանելիության ժամկետ չի տպել։ Փոխարենը, հասարակ, սպիտակ թղթի վրա գրել է կասկածելի ամիս և ամսաթիվ։ Այս մասին ահազանգել էր Oragir.News-ի ընթերցողը և հետ վերադարձրել գնված կասկածելի տորթը, վախենալով թունավորվելուց։

Սակայն երեկ Oragir.News-ը ֆիքսել է, որ տորթի տուփերի վրա արդեն կարելի է նկատել պատշաճ տպված արտադրության ժամկետը։

Այսինքն՝ Oragir.News-ի հրապարակումից օրեր անց, կասկածելի սպիտակ թղթերն անհետացել են։

Նշենք, որ հայտնի «Դան Դեսսերտ» տորթերի և հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող ընկերությունն ունի ավելի քան 35 տարվա պատմություն։

Նշենք նաև, որ չնայած վերահսկողության խստացմանը, 2023 թվականին Հայաստանում սննդային թունավորումների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է։

Ամենից շատ դիտված