Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն "Россия" հեռուստաալիքին տված հարցազրույցում հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը։
«Ո՞ւմ են պետք հայերը մեզնից բացի։ Նրանք ոչ մեկին պետք չեն»,- ասել է նա։
Oragir.News-ը անցորդներից հետաքրքրվել է՝ ո՞վ է մեղավոր, որ Լուկաշենկոն հայերի մասին կրկին անհարգալից է խոսել։
Հարցվածներից մի քանիսն ասացին, որ դրա մեղավորը Փաշինյանն է․ «Թույլ ղեկավար է, դրա համար։ Իր ազգի կողմից չի խոսում»,- նշեց մի տղամարդ։
Մեկ այլ քաղաքացի էլ վրդովված պատասխանեց․ «Գլուխը պատին է տվել Լուկաշենկոն»։
Մանրամասները՝ տեսանյութում։