Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ Հայաստանում տեղի ունեցածի համար։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը ինքը «ժառանգություն» է ստացել։
Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ ինչու է Լուկաշենկոն պաշտպանում Նիկոլ Փաշինյանին։
«Շատ զարմանալի է, որովհետև մինչև այդ Լուկաշենկոն շատ վատ էր խոսում Փաշինյանի մասին ինչպես նաև Հայաստանի։ Ձեռք ձեռքի բռնած Ալիևի հետ առաջ էին քշում։ Չգիտեմ ինչի, բայց ինչ-որ աղվեսություն կա»,- ասաց մի կին։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։