Վայոց ձորում հրդեհ է բռնկվել, ծառեր են ջերմահարվել
copy image url

Վայոց ձորում հրդեհ է բռնկվել, ծառեր են ջերմահարվել

Ներքին 8 ամիս առաջ - 23:53 19-08-2024
Օգոստոսի 19-ին, ժամը 12:29-ին Վայոց ձորի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հախլու» կոչվող տարածքում նկատվում է ծուխ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք օպերատիվ խումբ, մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ այրվում է խոտածածկ տարածք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։22-ին, մարվել՝ 21։05-ին: Այրվել են մոտ 4,2 հա խոտածածկույթ և թփուտներ, ջերմահարվել՝ 20 դեկորատիվ, 16 պտղատու ծառ և 5 խաղողի վազ։

Ամենից շատ դիտված