Ծաղկահովիտ գյուղում այրվել է մոտ 3 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ եղևնու մոտ 120 տնկի
copy image url

Ծաղկահովիտ գյուղում այրվել է մոտ 3 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ եղևնու մոտ 120 տնկի

Ներքին 1 տարի առաջ - 20:54 25-04-2023
Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 25-ին, ժամը 14:55-ին ահազանգ է ստացել, որ Ծաղկահովիտ գյուղի Մաղարա կոչվող սարի հետնամասում հրդեհ է բռնկվել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։58-ին, մարվել՝ 16։12-ին։ Այրվել է մոտ 3 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ եղևնու մոտ 120 տնկի:

Ամենից շատ դիտված