Սյունիքի մարզում Nissan-ը գլխիվայր հայտնվել է ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր․ shamshyan.com
copy image url

Սյունիքի մարզում Nissan-ը գլխիվայր հայտնվել է ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր․ shamshyan.com

Ներքին 2 ամիս առաջ - 22:09 23-01-2025
Այսօր՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Քաջարան քաղաքում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել են երկաթե արգելապատնեշին և մոտ 25 մետր գլորվելով գլխիվայր հայտնվել ձորում, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, ապա տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված