Porsche Taycan-ն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի, Porsche Cayenne-ը ջերմահարվել է․ shamshyan.com
copy image url

Porsche Taycan-ն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի, Porsche Cayenne-ը ջերմահարվել է․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 11:23 26-10-2023
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 00․35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղու թիվ 35/1 հասցեում գործող ավտովերանորոգման կետում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են ավտովերանորոգման կետի աշխատակիցները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Պարզվել է՝ այրվել են ավտովերանորոգման կետում կայանված Porsche Taycan մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ, GAZel մակնիշի և ևս մեկ այլ ավտոմեքենա։

Ջերմահարվել է նաև կայանված Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված