Ինքն ու ճիվաղ կինը հեծանիվ են քշում, լոբի մաքրում, ազգն էլ ծափ ա տալիս. ակցիայի մասնակից

Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 13:30 19-08-2024
Ինքն ու ճիվաղ կինը հեծանիվ են քշում, լոբի մաքրում, ազգն էլ ծափ ա տալիս. ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ընթացքող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց մասնակիցներից մի կին։

Դիմելով Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին՝ նա ասաց․ «Սիրելի՛ Սփյուռք, մի նեղացեք Հայաստանից, Հայաստանում ապրող ձեր քույրերից ու եղբայրներից, մենք չենք զատողը, զատողը Նիկոլ Փաշինյանն է, մի լսեք նրա զառանցաքները»։ Նա կոչ արեց սփյուռքահայերին աշխարհի բոլոր անկյուններում միասնական ուժերով բարձրաձայնել հայ գերիների վերադարձի հարցը։