Տևական ժամանակ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ վարելու «մարաթոն» է սկսել։ Նա նույնիսկ քաղաքացիներին հրավիրեց միանալու իրեն։ Իր արձակուրդի ընթացքում հեծանիվ վարելով զբաղվեց նաև Բեռլինում և Լոնդոնում։
Չնայած վարչապետը հեծանիվը «ցավ» էր որակել, սակայն երեկ Նիկոլ Փաշինյանը հեծանվային զբոսանքից նոր տեսանյութ է հրապարակել, այս անգամ՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, հետ:
«Աննան էլ սկսեց հետաքրքրվել հեծանիվով»,- կից գրել է վարչապետը։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղել, թե իրենք սկսե՞լ են հետաքրքրվել հեծանիվով։
«Ես մանկուց հեծանիվ եմ քշում»,- պատասխանեց մի կին։
«Չէ, չեմ հետաքրքրվում»,- ասաց անցորդներից մեկը։
«Առայժմ չէ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
«Էս քաշի՞ս»,- ասաց մեկ այլ անցորդ։
«Է՝ շատ լավ ա, առողջ մտածելակերպ, առողջ ապրելակերպ։ Ես ինքս քշում եմ հեծանիվ»,- նշեց մեկ այլ քաղաքացի։
«Ես չեմ հետևում իրեն»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։
Մանրամասները` տեսանյութում։