Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բախվել են 07-ն ու Volkswagen-ը․ վերջինը հայտնվել է դաշտում, կա 3 վիրավոր․ shamshyan.com
copy image url

Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բախվել են 07-ն ու Volkswagen-ը․ վերջինը հայտնվել է դաշտում, կա 3 վիրավոր․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 13:10 19-11-2023
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 11․00-ի սահմաններում Աշոցքի տարածաշրջանի Զույգաղբյուր գյուղի մոտակայքում բախվել են Volkswagen և ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Volkswagen-ը հայտնվել է դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածք է ստացել, որոնցից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշոցքի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները և մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին։

Վիրավորներից մեկին էլ առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու պարեկները։

Ոստիկանությունն ու Քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված