Արագածոտնի մարզում Range Rover-ի խմած վարորդը գարեջրի շիշ է նետել պատուհանից. shamshyan.com
copy image url

Արագածոտնի մարզում Range Rover-ի խմած վարորդը գարեջրի շիշ է նետել պատուհանից. shamshyan.com

Ներքին 8 ամիս առաջ - 21:01 18-08-2024
Այսօր՝ օգոստոսի 18-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզում Range Rover մակնիշի 70 KX 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, այն է՝ ավտոմեքենան վարելիս ամրակապված չէ, պատուհանից դուրս է նետել գարեջրի շիշը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի կարգադրությամբ տեղում իրականացվում է օպերացիա, որը կրում է «Հարսի պարը չտեսած կոկոնդ մի տաքացրու» անունը։

Անմիջապես Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները հայտնաբերում են նշված վարորդին Օհանավան գյուղի վարչական տարածքում, ով ենթարկվում է սթափության փորձաքննության, պարզվում է, որ նա ավտոմեքենան վարում է ոչ սթափ, ինչպես նաև անվտանգության գոտիով չամրակապված և տրանսպորտային միջոցից աղբ Է նետել (գարեջրի շիշ)։

Վարորդը ենթարկվում է վարչական պատասխանատվության, իսկ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Արագածոտնի մարզի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում