Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի հարևանությամբ, բախվել են «BMW» մակնիշի մոտոցիկլը և «Opel» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Մոտոցիկլավարի հետ եղել է նաև ուղևոր, բարեբախտաբար նա չի տուժել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են Opel-ի վարորդի, մոտոցիկլավարի և վիրավորի ինքնությունը։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում