Երևանում մոտոցիկլը բախվել է բաժանարար բազալտե եզրաքարերին ու կողաշրջվել. 30-ամյա մոտոցիկլավարը մահացել է. shamshyan.com
copy image url

Երևանում մոտոցիկլը բախվել է բաժանարար բազալտե եզրաքարերին ու կողաշրջվել. 30-ամյա մոտոցիկլավարը մահացել է. shamshyan.com

Ներքին 8 ամիս առաջ - 17:01 12-08-2024
Այսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում «Honda» մակնիշի մոտոցիկլը Մյասնիկյան պողոտայում դեպի Աճառյան փողոց ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկնրերի հերթապահ խումբը արձանագրել է մոտոցիկլավարի մահը:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տեղում պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 30-ամյա Անդրանիկ Խառատյանն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված