«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հայաստանի «նշանակովի» արևմտամետները հրապարակայնորեն դժգոհում են, որ Կրեմլը խմբագրում է Հայաստանի դպրոցական դասագրքերը: Սակայն, յուրաքանչյուր դժգոհություն պետք է թիրախ ունենա: Ո՞վ է թույլ տալիս Կրեմլին խմբագրել հայկական դպրոցական դասագրքերը` Անդրեասյան Ժաննա՞ն, վերջինիս ամուսին Ղազարյան Պետրո՞սը, կրթության ոլորտի նախկին ղեկավարներ Աշոտյան Արմենը, Մկրտչյան Լևոնը կամ Վահրամ Դումանյա՞նը, իսկ միգուցե ԿԳՄՍ նախարարության անվտանգության պետի տեղակալը կամ պահա՞կը, թե՞, այնուամենայնիվ, Փաշինյան Նիկոլը: Այս մասին «նշանակովի» արևմտամետները բազմաբովանդակ լռում են` անուններ չեն հնչեցնում: Վերջիններս լավ գիտեն, որ Նոր Հայաստանում առանց Փաշինյան Նիկոլի իմացության նույնիսկ 1-ին դասարանի «Այբբենարան»-ը չի տպագրվի: Եվ, ուրեմն, սրանց «լռության» պատճառը մեկն է` սրանց «արևմտամետի» կարգավիճակ-պաշտոնին նշանակվելու վերաբերյալ հրամանագիրը ստորագրվել է Բաղրամյան 26-ում»: