Տեգրս առանց մեր իմացության վաճառել է մեր տունը, մեզ վտարում են․ քաղաքացին ահազանգում է

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:50 30-10-2023
«Տիգրան Ավինյանի երդմնակալությունից մեկ շաբաթ անց մեր տուն եկան քաղաքապետարանից և ասացին, որ պետք է մեզ վտարեն, քանի որ տեգրս տունը վաճառել է, բայց մինչ ընտրությունները՝ սեփականաշնորհման վկայական չենք ունեցել, այդ ամեն ինչը տեգրս ու տան գնորդն են կազմակերպել»,-այս մասին այսօր պատմեց Oragir.News-ին դիմած քաղաքացին։

«Ամուսինս 58 տարի է՝ ապրում է Արգիշտի 9/16 տանը։ Մի եղբայրը անհետ կորել է շատ վաղուց, սկեսրայրիս ժառանգներից մնացել են ամուսինս ու եղբայրը, որը արդեն 25-30 տարի է՝ այս տանը չի ապրում։ Նա անգամ չի էլ մասնակցել իր ծնողների թաղման արարողություններին ու ծախսերին։ Ինքը բնակարաններով ապահոված է, բայց որոշել է մեզ փողոցում թողել, ասել է՝ վեշերդ հանի, թափի դուրս»։

Կինը պատմեց, որ ամուսնու եղբայրը նրանց համոզել է տուն վարձել և տեղափոխվել՝ խոստանալով մեկ ամսվա վարձը վճարել, սակայն ընտանքի հայրը չի աշխատում հիվանդությունների պատճառով, իսկ որդին մի կերպ հասցնում է ընտանիքի հոգսը հոգալ, և բնակարան վարձակալելու հնարավորություն չունեն։

«Մեր տունը շատ վաղուց սեփականաշնորհված է եղել, հետո այդ թղթերը կորել են, մի քանի անգամ քաղաքապետարան եմ դիմել, բայց չենք կարողացել սեփականաշնորհել։ Չգիտենք, թե տեգրս ինչպես է կարողացել սեփականաշնորհել ու վաճառել առանց ամուսնուս իմացության ու ներկայության»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում