ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Կորեայի Հանրապետությանն Ազատագրման օրվա առթիվ
copy image url

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Կորեայի Հանրապետությանն Ազատագրման օրվա առթիվ

Ներքին 8 ամիս առաջ - 21:47 15-08-2024
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Ազատագրման օրվա կապակցությամբ շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը։

Այս մասին ՀՀ ԱԳ նախարարությունը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։

«Մեր լավագույն մաղթանքներն ենք հղում Կորեայի Հանրապետության մեր գործընկերներին և ընկերներին, ովքեր նշում են իրենց Ազատագրման օրը:

Մեծ նշանակություն տալով մեր երկու ժողովրդավարական երկրների հարաբերություններին՝ հանձնառու ենք առաջ մղել մեր հարաբերությունները», - նշված է ԱԳՆ-ի գրառման մեջ։