Փախուստի դիմած քաղաքացու նետած պայուսակում հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ. կան բերման ենթարկվածներ. shamshyan.com
copy image url

Փախուստի դիմած քաղաքացու նետած պայուսակում հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ. կան բերման ենթարկվածներ. shamshyan.com

Ներքին 8 ամիս առաջ - 23:11 14-08-2024
Այսօր՝ օգոստոսի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանում շրջող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում հնարավոր է անօրինական զենք լինի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00:20-ի սահմաններում կասկածելի Nissan մակնիշի ավտոմեքենան նկատում են պարեկները, կանգնեցնում են ավտոմեքենան, որի ուղևորներից մեկը, դուրս գալով ավտոմեքենայից, դիմում է փախուստի։

Պարեկներն սկսում են նրան հետապնդել, ճանապարհին փախուստի դիմած քաղաքացին իր ուսից հանում և Նոր Արեշ 11-րդ փողոցի տներից մեկի բակ է նետում պայուսակը և շարունակում է փախուստը։

Պարեկներին հաջողվում է այդ ավտոմեքենայի միջից 2 քաղաքացու ապօրինի զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և նշված ավտոմեքենայով տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Երևանի բնակիչ 25.-ամյա Կարեն Խ.-ն է, իսկ ուղևորներից մեկը Երևանի բնակիչ 31-ամյա Միքայել Հ.-ն։

Տեղում արդեն պարեկներն ու ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզում են, որ փախուստի դիմած անձը Երևանի բնակիչ 21-ամյա Խաչիկ Վ.-ն է։

Քննիչները Նոր Արեշ 11-րդ փողոցի այն տանը, որտեղ Խաչիկ Վ.-ն նետել էր պայուսակը, հայտնաբերում են «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված մի քանի փամփուշտով։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Խաչիկ Վ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում