Էրեբունու ոստիկանները BMW-ում հայտնաբերել են լիցքավորված ատրճանակ՝ շնաձկան նկարով. shamshyan.com
copy image url

Էրեբունու ոստիկանները BMW-ում հայտնաբերել են լիցքավորված ատրճանակ՝ շնաձկան նկարով. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 22:18 14-03-2024
Այսօր՝ մարտի 14-իմ, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ, 29-ամյա Արման Մ.-ն իր կողմից շահագործվող BMW մակնիշի ավտոմեքենայի սրահում ատրճանակ է պահում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններով Տիտոգրադյան փողոցում հայտնաբերում են կասկածելի BMW-ն ու վարորդին։ Վերջինը ավտոմեքենայի սրահի հետնամասում գտնվող կաշվե պայուսակի միջից ոստիկաններին է ներկայացնում ատրճանակն իր պահեստատուփով՝ լիցքավորված 4 փամփուշտով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արման Մ.-ն հայտնում է, որ ատրճանակը պատկանում է իրեն և այն գնել է ամիսներ առաջ Շենգավիթ վարչական շրջանից։

Մանրամասները՝սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված