Օր առաջ այս մարդուն իր որդիներով հանդերձ պետք է հեռացնենք․ Բագրատ Սրբազան
copy image url

Օր առաջ այս մարդուն իր որդիներով հանդերձ պետք է հեռացնենք․ Բագրատ Սրբազան

Ներքին 8 ամիս առաջ - 20:27 14-08-2024
Բագրատ Սրբազանն այսօր հանդիպել է «Երազ» թաղամասի բնակիչների հետ։

«Օր առաջ այս մարդուն իր որդիներով հանդերձ պետք է հեռացնենք, քանի որ ինքը հեռանալու տրամադրություն չունի, որովհետև փողի և պաշտոնի վրա նստած մարդ է։ Նեռի և իր գործակալների գոյության յուրաքանչյուր օրը աղետ է, թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ հոգևոր ու բարոյական իմաստներով»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազանը։

Սրբազանը շեշտեց, որ սեպտեմբերին հստակ ծրագրված գործողություններով ընթանալու են առաջ։

«Բոլոր նրանք, որոնց մեքենաները մայիսի 30-ից գտնվում են կալանքի տակ, թող գրեն Սրբազան պայքարի էջին, կամ մոտենան ու իրենց տվյալներն ասեն, որովհետև սկսելու ենք իրավական գործընթաց»,-ասաց նա։