Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. այլևս հրատապություն է ժամ առաջ հեռացնելու այս իշխանությանը. Բագրատ Սրբազան

Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 17:10 16-05-2024
«Այս իշխանությունը չի շեղվել իր հանցավոր ուղուց»,-ասում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ Կիրանցում այսօր տեղի ունեցող իրադարձությունների և հետագա անելիքների մասին հրապարակած ուղերձում։

Նրա խոսքով, իր ասածի վկայությունն են արձանագրության նկարագրության համաձայնեցումը, մամուլի հաղորդագրությունները, կառավարության ղեկավարի աշխատակազմի կողմից տրված պարզաբանումները։

«Այն տեղի է ունենում ի հաշիվ մեր ժողովրդի, պետության, մեր կյանքի և մեր քաղաքացու, ընդհանրապես մեր գոյության»,-ասում է Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ իշխանությունների վրա որևէ ազդեցություն չունեցավ մասնագետների կողմից տրված հիմնավորումները, լայն անհամաձայնությունը, որ հայտնել են քաղաքացիները։

Նրա խոսքով, այս համատեքստում անհրաժեշություն է դարձել ոչ թե գնալ հետևանքների հետևից, այլ վերացնել պատճառը։

«Պատճառը մեկն է։ Այն Երևանում է։ Այլևս հրամայական ու հրատապություն է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքներով, նվիրումով, համառ կամքով, համբերությամբ ու համառությամբ հեռացնելու այս իշխանությանն ու նոր կյանք հաստատել մեր երկրում։ Սա արյունաքամության մի շղթա է»,-նշում է նա՝ ընդգծելով, որ շղթան պետք է կանգնեցնել, այս իշխանությանը հեռացնելուց բացի այլ ելք չկա։

«Այլընտրանք չկա, այլընտրանք չի մնացել, կամ այսօր, կամ երբեք։ Մենք պետք է ազատագրենք մեր երկիրը թշնամական պարտադրանքներից, ծաղրանքից, նվաստացումից։ Այս ճանապարհով պետք է կանխենք հետագա բոլոր ողբերգությունները, որ պատահելու են մեզ»,-ասում է նա։

Ամենից շատ դիտված