Ես ուզել եմ դառնալ տիեզերագնաց, ինչը չի ստացվել. Փաշինյանն ընդունել է Սառնաղբյուրի աշակերտներին

Ներքին 8 ամիս առաջ - 18:08 14-08-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի Մաթևոս Մադաթյանի անվան միջնակարգ դպրոցի 4-րդ «Ա» և «Բ» դասարանների աշակերտներին՝ վերջիններիս խնդրանքով:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է աշակերտներին, զրուցել և պատասխանել է երեխաների հետաքրքրող հարցերին: Այնուհետև՝ Կառավարության ղեկավարն աշակերտներին հրավիրել է իր աշխատասենյակ, ապա նրանց հետ շրջել Կառավարության շենքում՝ նիստերի դահլիճում, հանդիպումների սրահներում: Աշակերտները եղել են նաև գլխավոր ժամացույցի սրահում, որտեղ պահվում են Կառավարության պատմությունը ներկայացնող ցուցանմուշները:

Աշակերտները շնորհակալություն են հայտնել վարչապետին հետաքրքիր հանդիպման և ջերմ ընդունելության համար:

Տեսանյութը՝ այստեղ