Ուկրաինական ուժերն այսօր Կուրսկի մարզում հակառակորդի 100 զինվոր են գերի վերցրել. Ուկրաինայի ԶՈՒ հրամանատար
copy image url

Ուկրաինական ուժերն այսօր Կուրսկի մարզում հակառակորդի 100 զինվոր են գերի վերցրել. Ուկրաինայի ԶՈՒ հրամանատար

Արտաքին 8 ամիս առաջ - 16:38 14-08-2024
Ուկրաինայի զինված ուժերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին նախագահ Վլադիմիր Զելենսկուն այսօր զեկուցել է ռազմաճակատի տարբեր հատվածների իրավիճակի մասին։

«Մեր պաշտպանության ուժերի զորքերը շարունակում են գրոհը Կուրսկի շրջանի տարածքում: Այսօր զորքերը տարբեր ուղղություններով առաջ են շարժվել մեկից-երկու կիլոմետր: Սուջա բնակավայրում ավարտվել են հակառակորդին որոնելն ու ոչնչացնելը։ Այսօր մենք գերի ենք վերցրել թշնամու մոտ 100 զինվորի»,- մասնավորապես տեղեկացրել է Սիրսկին: