Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 103 կմ հատվածում բախվել են 26-ամյա Արտյոմ Հարությունյանի վարած «Nissan Altima» մակնիշի և 40-ամյա Ալիկ Ղազարյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: