Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Նալբանդյան-Ա. Իսահակյան փողոցի խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի Ժողինստիտուտի դիմաց բախվել են 64-ամյա Արմենակ Գ.-ի վարած Ford Transit, 29-ամյա Նարեկ Կ.-ի վարած Nissan Altima մակնիշի և 22-ամյա Արմեն Գրիգորյանի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով ավտոմեքենաներից մեկի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Տ. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: