2021թ․-ի օգոստոսի 19-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արարատ Միրզոյանը նշանակվեց ՀՀ արտաքին գործերի նախարար:
Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016 թվականից՝ կուսակցության վարչության անդամ:
Զբաղեցրել է ՀՀ առաջին փոխվարչապետի, այնուհետև Ազգային Ժողովի նախագահի պաշտոնները։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում և անցորդներից հարցրել, թե ինչպե՞ս են գնահատում Արարատ Միրզոյանի աշխատանքը։
«Փիսիկ, շան ծնունդ։ Իրենք լափում, գնում են»,- պատասխանեց մի տղամարդ։ «Չեմ գնահատում»,- ասաց մի անցորդ կին։ «Շատ վատ, որովհետև շատ ա չաղացել։ Դրանց անցյալը, որ նայեք, կտեսնեք՝ իրենք ոնց են աշխատում։ Իրենք կոշիկ չեն ունեցել հագնելու, հիմա տարին մեկ անգամ անպայման մեքենաները փոխում են, Քոչարյանից էլ առնում են, ժողովրդին էլ խաբում են, թե Քոչարյանին ուզում են վնաս տան։ Շատ վատ են աշխատում»,- վրդովված ասաց քաղաքացիներից մեկը։ «Ես էս իշխանություններից, բոլորից զզվում եմ՝ Արարատ Միրզոյանից սկսած, վերջացրած Նիկոլով»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։
Մանրամասները՝ տեսանյութում։