Բաքուն վերահաստատում է Երևանի նկատմամբ պահանջները՝ նախքան խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը, համաձայնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։
Ալիևի պնդմամբ՝ ՀՀ Սահմանադրության մեջ հիշատակվում է անկախության հռչակագիրը, որն իր հերթին տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։
Երկրորդ պայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Ալիևն ընդգծել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է Ղարաբաղի հարցի լուծման համար։ Ադրբեջանի նախագահն ասել է՝ եթե Հայաստանը ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս, ապա ինչի՞ է պետք ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներից հետաքրքրվել, թե իրենց համար ընդունելի՞ են Ալիևի այդ պահանջները։
Բոլոր հարցվածները նշեցին, որ այդ պահանջներն անընդունելի են, և իշխանությունը չպետք է ընդունի ոչ մի պահանջ։
«Ինձ համար ընդանրապես Ալիևն ընդունելի չի»,-պատասխանեց մի տղամարդ։ Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ չեն կարող ընդունելի լինել այդ պահանջները։ «Իշխանությունը չպետք ա համաձայնվի»,- ասաց նա։
Անցորդներից մեկն էլ ասաց, որ չի ուզում լսել Ալիևի անունը։ «Ալիևի անունը մի տվեք, ես էդ մարդուց զզվում եմ»,- նշեց նա։
«Ամեն ինչ էլ սպասելի է»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։
Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ ավելի լավ է՝ Ալիևն իր երկրի հարցերով զբաղվի։ «Ո՞նց կարող է ուրիշ երկրի ղեկավարը թելադրի, թե մեր երկրում ինչ անենք։ Ալիևը ստախոս է»,- պատասխանեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։