Կանադայի արտգործնախարարն ասել է, որ իր երկիրը կշարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա
copy image url

Կանադայի արտգործնախարարն ասել է, որ իր երկիրը կշարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

Ներքին 8 ամիս առաջ - 16:45 09-08-2024
Օրերս պաշտոնական քաղաքական շփումներ են տեղի ունեցել Հայ դատի Կանադայի հանձնախմբի և Կանադայի արաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի միջև։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին՝ նախարար Ջոլին, մասնավորապես, նշել է․ «Կանադան կշարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բարեխղճորեն ներգրավվելու բանակցային, խաղաղ, քաղաքական միջոցներով Հայաստանի հետ հակամարտության հանգուցալուծմանը՝ հարգելով Հելսինկյան սկզբունքները, ազատ արձակելով կամայական պահվող հայ գերիներին, հարգելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը և զերծ մնալով ուժի կիրառումից և սպառնալից հռետորաբանությունից»։

Հայ դատի Կանադայի հանձնախումբը, իր քաղաքական առաջնահերթությունների շրջանակներում, ակտիվորեն շարունակում է աշխատանքները Կանադայի ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ։