Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլորին» ճնշում գործադրել Հայաստանի վրա
copy image url

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլորին» ճնշում գործադրել Հայաստանի վրա

Արտաքին 1 տարի առաջ - 21:48 21-01-2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում կոչ է արել «բոլորին» ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ «ականապատ դաշտերի քարտեզների մասին ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար»։

«Հայաստանի կողմից անկանոն տեղադրած ականները շարունակում են վտանգ ներկայացնել խաղաղ բնակչության համար»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ «ևս մեկ խաղաղ բնակիչ է պայթել ականի վրա, իսկ 2020 թվականից զոհվածների թիվը հասել է 342-ի»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ՆԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի Ակնայում ականի վրա տղամարդ է պայթել։