Ռուսական գվարդիան Կուրսկի ԱԷԿ-ի պաշտպանության համար լրացուցիչ միջոցներ է ձեռնարկել
copy image url

Ռուսական գվարդիան Կուրսկի ԱԷԿ-ի պաշտպանության համար լրացուցիչ միջոցներ է ձեռնարկել

Արտաքին 8 ամիս առաջ - 22:21 07-08-2024
Հատկապես կարևոր պահպանվող օբյեկտի անվտանգության ապահովման շրջանակում ռուսական գվարդիայի ստորաբաժանումները Կուրսկի ատոմակայանի պաշտպանության համար լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել, ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

«Բացի դրանից, Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի զորքերը, համագործակցելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության և Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության հետ, ավելացրել են իրենց ուժերն ու միջոցները՝ Կուրսկի և Բելգորոդի շրջաններում Ուկրաինայի զինված ուժերի խմբերի դիվերսիոն և հետախուզության դեմ պայքարում խնդիրներն արդյունավետ լուծելու համար։

Լրացուցիչ ուժեր են հատկացվել նաև օպերատիվ շտաբին՝ Կուրսկի շրջանի նահանգապետի ղեկավարությամբ»,- հայտնել են Ռուսաստանի ազգային գվարդիայից։

Հիշեցնենք, որ ռուսական աղբյուրների համաձայն, Կուրսկի շրջանի Սուդժանսկի շրջանի Նիկոլաևո-Դարինո, Դարինո և Սվերդլիկովո բնակավայրերն անցել են ուկրաինական զինված ուժերի վերահսկողության տակ։ Ուկրաինայի Զինված ուժերի անսպասելի խորացումը Կուրսկի շրջանի սահմանի երկայնքով անակնկալի է բերել ռուսական ռազմական ղեկավարությանը, որը չորեքշաբթի առավոտվա դրությամբ շրջանի 11 բնակավայրերում կորցրել է վերահսկողությունը։ Ուկարինական ուժերը գրավել են նաև «Գազպրոմի» կայանը, որտեղից գազ է մատակարարվում Եվրոպա։ Ուկրաինացիների հաջորդ թիրախը կարող է լինել Կուրսկի ատոմակայանը, որը ՌԴ Կենտրոնական դաշնային օկրուգի 19 շրջաններին էլեկտրաէնէներգիա է մատակարարում։

Ձեզ գուցե հետաքրքրի