Վայոց ձորի մարզում Hyundai-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. shamshyan.com
copy image url

Վայոց ձորի մարզում Hyundai-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. shamshyan.com

Ներքին 8 ամիս առաջ - 20:38 02-08-2024
Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 44-ամյա Մ. Ն.-ն իր վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144 կմ հատվածում՝ Հերհեր գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված