Թյուրիմացություն էր․ քաղաքացին ներողություն է խնդրում Գյումրիի փոխքաղաքապետից

Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 10:50 02-08-2024
Oragir.News-ը 2 օր առաջ անդրադարձել էր Գյումրիի բնակիչ Հակոբ Համբարյանի խնդրին, ըստ որի՝ Գյումրիի փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը ապօրինի կերպով ձեռք է բերել հողատարածք Պուշկինի փողոցում։

«Հողակտորը, որն այսօր Սուրեն Ջանոյանն իրենով է արել, էդ հողը մտցված է եղել հատակագծի մեջ, բայց էդ կտորը սեփականաշնորհված չի եղել, դե էն ժամանակ պարտադիր չէր սեփականաշնորհելը, դրա համար չենք սեփականաշնորհել։ Սկզբում իրար հետ համաձայնության եկանք, հետո տեսա, որ ոտք-ոտք առաջ է գալիս, լուսամուտս փակում է։ Երկու սեփական տան մեջտեղը ինչ-որ բան սարքելը, իհարկե ողջամիտ տարբերակ չէ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասել էր Հակոբ Համբարյանը։

Քաղաքացին խնդրել էր, որ իր դեմքը տեսանյութում փակենք։

Հոդվածի ու տեսանյութի հրապարակումից հետո Հակոբ Համբարյանը պարզաբանեց, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է՝ արդեն հանդես գալով բաց դեմքով, ինչը կարելի է տեսնել կից տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում