Ոսկեպարում ադրեբեջանական դրոշ չկա, թյուրիմացություն են տարածել․ Բագրատ արքեպիսկոպոս
copy image url

Ոսկեպարում ադրեբեջանական դրոշ չկա, թյուրիմացություն են տարածել․ Բագրատ արքեպիսկոպոս

Ներքին 11 ամիս առաջ - 19:14 23-04-2024
Լրատվամիջոցներով առավոտից թյուրիմացություն է տարածվում, թե իբր ասել եմ՝ Ոսկեպարում արդեն ադրբեջանական դրոշ կա։ Ես նման բան չեմ ասել․ լրագրողների հետ զրուցում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Ես ասել եմ, ինձ հասած տեղեկություններով, դիմացի դիրքին ադրբեջանական դպրոշ է դրվել, որը ինքս չեմ տեսել»,- ասել է Բագրատ Սրբազանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, թե իբրև Բագրատ Սրբազանը հայտնել է, որ, իր հավաստի տեղեկություններով, Ոսկեպարում հայկական դրոշը հանվել է և տեղը բարձրացվել է ադրբեջանական դրոշը։