Նուրբ վարունգ եմ բերել, իրենք նուրբ վարունգ են սիրում. առևտրականը «օգնություն» տվեց քաղաքապետարանին

Ներքին 8 ամիս առաջ - 19:55 01-08-2024
Այսօր Մաշտոցի պողոտայի առևտրականների ապրանքը Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն ու ոստիկաններ նորից առգրավել են։

Oragir.News-ի հետ զրույցում առևտրականներից մեկն ասաց, որ այս անգամ առգրավել են մոտ 100 հազար դրամի ապրանք։

«Վարկ եմ վերցրել, ապրանք եմ բերել, որ գան տանեն, տան գազանանոցի կենդանիների՞ն»,- նշեց նա։

Առևտրականը որոշել էր ակցիա իրականացնել՝ յուրաքանչյուր առևտրականից մեկ ապրանք վերցնել և «օգնություն» նվիրաբերել քաղաքապետարանին։

«Երևի սոված են, օգնություն եմ տանում, ով ուզում ա՝ կարա միանա»,- ասաց նա։

Արդեն քաղաքապետարանի դիմաց առևտրականը մոտեցավ ոստիկաններին և փորձեց ճշտել՝ որտե՞ղ է առգրավված ապրանքը։

«Ուզում եմ իմանամ՝ ու՞ր են տարել իմ ապրանքը, և էս օգնությունն էլ փոխանցեմ ձեզ»,- ասաց նա։

Ոստիկանները փակեցին դռները և թույլ չտվեցին առևտրականին ներս մտնել։

«Նուրբ վարունգ եմ բերել, իրանք սիրում են նուրբ վարունգ»,- ասաց առևտրականը։

Քաղաքացին իր և մյուս առևտրականների կողմից քաղաքապետարան բերված «օգնությունը» թողեց քաղաքապետարանի դիմաց։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը տևական ժամանակ է պայքարում է փողոցային առևտրի դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում։