Օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-5-ը աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով
copy image url

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-5-ը աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով

Ներքին 8 ամիս առաջ - 15:22 01-08-2024
Երևանում оգոստոսի 1-ին և 6-ին երեկոյան ժամերին, 2-ին և 3-ին` գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Օգոստոսի 4-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-18մ/վ արագությամբ։
Մարզերում օգոստոսի 1-ի ցերեկը, 2-ին և 3-ին հիմնականում գիշերը և կեսօրից հետո, 4-6-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-5-ը աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով։