Ծնողներին պետք է դատել բողոքը հետ վերցնելու համար․ հարցում` մանկապարտեզի երեխայի ծեծի մասին

Տեսանյութ Ներքին Նրանց կարծիքով 8 ամիս առաջ - 13:25 31-07-2024
Փոքր Վեդիի մանկապարտեզում բռնության ենթարկված երեխայի ծնողները բողոք չեն ներկայացրել դաստիարակի դեմ:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում և քաղաքացիներին հարցրել, թե իրենց կարծիքով երեխայի ծնողները ճիշտ են վարվել, թե ոչ։

Հարցվածների մեծ մասը պատասխանեց, որ ծնողները սխալ են վարվել բողոքը հետ վերցնելով, սակայն եղան մարդիկ, ովքեր պատասխանեցին, որ ծեծը դաստիարակության մեթոդ է։

«Ծնողներին ա պետք դատել բողոքը հետ վերցնելու համար։ Կարո՞ղ ա գտել են էդ էրեխուն։ Տնօրենին ոչ թե դատել, այլ կախել ա պետք»,- ասաց տարեց մի տղամարդ։ «Էս երկիրը երկիր չի։ Դուք երկիր չունեք, կարգապահություն չունեք, օրենք չունեք»,- վրդովված պատասխանեց անցորդներից մեկը։ «Դե երևի լեզու են գտել իրար հետ, բայց համենայնդեպս ճիշտ չեմ համարում։ Երեխայի վրա ձեռք բարձրացնելը պետք է օրենքով համաչափ պատիժը ստանա»,- ասաց մեկ այլ քաղաքացի։ «Սխալ են արել։ Իրենց երեխային ծեծում են, չեն գնում՝ ասում ինչի ես արել։ Երեխան ինչ պիտի արած լիներ, որ տենց ծեծի ենթարկեր»,- պատասխանեց մի կին։ «Իրենց իրավունքն է»,- անտարբեր ասաց մեկ այլ կին։ «Ճիշտ են արել։ Դե հիմա երեխայա, կարող ա իրան խելոք չի պահել։ Կարելի ա ներել։ Տերթոդիկին գիտե՞ք դուք։ Ժամանակին Տերթոդիկը ծեծելով մարդկանց մարդ ա սարքել՝ եղել են գիտնականներ, գրողներ։ Ողջունում եմ Տերթոդիկյան մեթոդը, որովհետև էսօր սաղ անգրագետ են»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Նշենք, որ հուլիսի 26-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որում Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի աշխատակիցը դաժան ծեծի էր ենթարկում երեխային՝ չքնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում