170 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շինաշխատանքները կավարտվեն առաջիկա ամիսներին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:53 17-07-2023
Արարատ համայնքի Ավշար բնակավայրի մանկապարտեզի կառուցման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել ու տեսանյութ է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 246 մլն 735 հազար դրամ: Միջոցների 70%-ը տրամադրվել է պետական բյուջեից, մյուսը մասը՝ համայնքի:

170 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շինաշխատանքները նախատեսվում են ավարտել առաջիկա ամիսներին»,- գրել է նա: