Իրանն առաջվա պես համարում է, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը Հայաստանի շահերին չի համապատասխանում. Խամենեի
copy image url

Իրանն առաջվա պես համարում է, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը Հայաստանի շահերին չի համապատասխանում. Խամենեի

Ներքին Արտաքին 8 ամիս առաջ - 16:21 30-07-2024
Իրանն առաջվա պես համարում է, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը չի համապատասխանում Հայաստանի շահերին։ Ըստ ԻՍՆԱ գործակալության՝ դրա մասին Թեհրանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

Խամենեին ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության կարևորությունը և նշել, որ հայ-իրանական հարաբերությունները զարգանալու են փոխադարձ շահերի հիման վրա՝ անկախ այլ երկրների քաղաքականությունից։ Նա միաժամանակ հավելել է, որ պետությունները չպետք է միջամտեն հարևան երկրների հարաբերություններին։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Իրան է ժամանել՝ մասնակցելու նոր նախագահ Մասուդ Պեզեշքիանի երդմնակալության արարողությանը։