Երևանում 86-ամյա վարորդը «Range Rover»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահացել է. shamshyan.com
copy image url

Երևանում 86-ամյա վարորդը «Range Rover»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահացել է. shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 19:58 17-01-2025
Այսօր՝ հունվարի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 86-ամյա Խաչատուր Ա.-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով Մուշեղ Գալշոյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 57-ամյա Նունե Դ-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված