Այսօր՝ հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի բեռնատարը Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վարերթի է ենթարկել 3 հետիոտնի։
Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներից 2-ը տեղում մահացել են, 1-ը՝ տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու են վարորդի և մահացածների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորը նրանց որդին է։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: