Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբատար Камаз-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղում մահացել է. shamshyan.com
copy image url

Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբատար Камаз-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղում մահացել է. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 19:21 05-12-2023
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Թևոս Ս.-ն իր վարած Камаз մակնիշի ավտոմեքենայով Սաֆարյան փողոցում վրաերթի է ենթարկել 60-65 տարեկան կին հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցը անցել է չթույլատրելի հատվածով, աղբատար ավտոմեքենան էլ հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի