4 տարի անց նոր զանգում, ասում են՝ ստորագրություն տուր, որ հարցում անենք Ադրբեջանին․ անհետ կորածի ծնող

Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 11:46 29-07-2024
2 շաբաթ առաջ եկել էինք Քննչական կոմիտե այն նպատակով, որ անհետ կորած բոլոր տղաների անունները, անկախ ԴՆԹ համընկնումից, ներգրավված լինեն այդ ցուցակներում։ Վրիպումներ են ունեցել այս ընթացքում ու շատ-շատ։ Ռաֆայել Վարդանյանն ասաց՝ կոնկրետ մի քանի օրվա ընթացքում կզանգի, քիմիկներին հատ-հատ կասի։ Հիմա էրեխեքին հանել են ցանկերից՝ առանց ծնողներին հարցնելու։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրուցյում ասաց Քիմիկների զորամասի անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը:

«Իրենք մա՞րդ են, թե չէ, ինքնասիրություն ունե՞ն, թե չէ։ Իրենք հասկանո՞ւմ են մեր զգացմունքները, թե չէ։ Ուզում են ծնողներին մեկ-մեկ ձերբակալե՞լ․ մենք դարձել ենք անկառավարելի։ Իմ էրեխի մասին ա խոսքը, իրենք ո՞վ են, որ իմ փոխարեն որոշումներ կայացնեն, իրենց ոչ մեկ այդ իրավունքը չի տվել․․․ Մի քանի օր առաջ ծնողներից գնացել էին ԱԳՆ ու տվել էին ստորագրություններ, որ ծնողը թույլ ա տալիս՝ իր էրեխու մասով հարցում անեն Ադրբեջանին։ Ես էլ ասեցի՝ ծնողը նոր պիտի թույլ տա՞, 4 տարի անցել ա։ Ծնողներից մեկը ԱԱԾ-ի Գայանեին հարց ա տալիս՝ բա ինչի՞ ԴՆԹ ունեցողնեը չեն գալիս, ասում ա եթե ԴՆԹ ունեցողներին էլ հարցում անենք, Ադրբեջանը լուրջ չի վեաբերվի մեր հարցմանը»։

Տիկին Անահիտի խոսքով՝ մոտ 20-25 օր առաջ են ծնողներին անհատական զանգել, ասել՝ եկեք, ստորագություն տվեք, թույլտվություն, որ հարցում ուղարկենք Ադրբեջանին․ «3 տարի 9 ամիս անցել է, նոր ծնողին զանգում, ասում են՝ արի ստորագրություն տուր, որ հարցում անե՞մ, բա էդ 3-4 տարին ի՞նչ էիք անում»։

Հիշեցնենք, որ Էջմիածնի Քիմիկների զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներն ավելի վաղ Oragir.News-ի հետ զրույցում հայտնել էին, որ Քննչական կոմիտեում անհետ կորածների ցուցակից հանել են իրենց որդիների անունները։


Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում