Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99 կմ հատվածում բախվել են «Hyundai Elantra» և «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Բախման հետևանքով «Mercedes»-ը հայտնվել է երկաթե արգելապատնեշի վրա:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: