Փարիզում ռուս լրտես է ձերբակալվել ապակայունացման կասկածանքով
copy image url

Փարիզում ռուս լրտես է ձերբակալվել ապակայունացման կասկածանքով

Արտաքին 8 ամիս առաջ - 10:15 24-07-2024
Փարիզում ձերբակալվել է ՌԴ 40-ամյա քաղաքացի։ Այս մասին երեքշաբթի՝ հուլիսի 23-ին, հայտնել է Ֆրանսիայի մայրաքաղաքի դատախազությունը։ Տղամարդը կասկածվում է «Ֆրանսիայում ռազմական գործողություններ հրահրելու նպատակով օտար պետության շահերից բխող հետախուզական գործունեության մեջ»: Ռուսին մեղադրանք է առաջադրվել, պարզաբանում է Le Parisien թերթը։

Կասկածյալի բնակարանում խուզարկության ժամանակ «ապացույցներ են հայտնաբերվել, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ նա ռուսամետ գործողություն էր նախապատրաստում Օլիմպիական խաղերի ժամանակ Ֆրանսիայում իրավիճակն ապակայունացնելու համար»,- ասել է հրատարակության հետաքննությանը մոտ կանգնած զրուցակիցը: Մեկ այլ աղբյուր լրագրողներին ասել է, որ դա կարող է լինել «լայնածավալ նախագիծ», որը կարող է «լուրջ» հետեւանքներ ունենալ։

Հետաքննությունը վարում է Ֆրանսիայի ՆԳՆ ներքին անվտանգության գլխավոր վարչությունը, այսինքն՝ հակահետախուզությունը, ոչ թե հակաահաբեկչական գործակալությունը, բացատրում է Le Parisien-ը։ Եթե ​​տղամարդը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում։

Ձեզ գուցե հետաքրքրի