Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում
copy image url

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում

Սպորտ 8 ամիս առաջ - 21:23 23-07-2024
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ալբանիայում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցաշարում։

Սևակ Քեթենջյանի գլխավորած թիմը մեկնարկում մրցեց Մոլդովայի թիմի հետ և հացթեց 88:72 հաշվով։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Վիլյամ Ղարաբեկյանն էր՝ 20 միավոր: Նա նաև 6 անգամ տիրեց է օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 1 արդյունավետ փոխանցում:

B ենթախմբում ընդգրկված է նաև Ադրբեջանի թիմը, որի հետ հայ բասկետբոլիստները կմրցեն հուլիսի 24-ին։