ԱԱ-2022․ Ֆրանսիայի հավաքականը մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով
copy image url

ԱԱ-2022․ Ֆրանսիայի հավաքականը մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով

Սպորտ 2 տարի առաջ - 01:15 23-11-2022
ԱԱ-2022-ի շրջանակում կայացավ խաղային օրվա վերջին հանդիպումը։

D խմբի 2-րդ խաղում մրցեցին Ֆրանսիայի և Ավստրալիայի հավաքականները։ Աշխարհի գործող չեմպիոնները հաղթեցին 4։1 հաշվով։

Հաշիվը բացել են ավստրալացիները․ 9-րդ րոպեին Գուդվինը գոլի հեղինակ է դարձել։ Այնուհետև հաշիվը հավասարեցրել է Ադրիեն Ռաբիոն, ապա դուբլի հեղինակ է դարձել Օլիվյե Ժիրուն, մեկ գոլ էլ խփել է Կիլիան Մբապեն։

Այսպիսով, ֆրանսիացիները գլխավորեցին D խումբը։

Ամենից շատ դիտված