Պաղեստինյան մի շարք խմբավորումներ համաձայնել են հարթել տարաձայնություններն ու մեծացնել պաղեստինյան միասնությունը և Պեկինում համապատասխան հռչակագիր են ստորագրել։ Հաղորդում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ ըստ Չինաստանի պետական ԶԼՄ-ների՝ hռչակագիրը ստորագրվել է հուլիսի 21-23-ը Պեկինում պաղեստինյան խմբավորումների միջև հաշտեցման երկխոսության փակման արարողությունից հետո։ Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին մասնակցել են պաղեստինյան 14 խմբավորումներ, այդ թվում՝ Ֆաթհ և Համաս հակառակորդ խմբերը, ինչպես նաև Չինաստանի վարչապետ Վան Ին։
Ֆաթհը և Համասը Չինաստանում հանդիպում էին ունեցել նաև ապրիլին՝ քննարկելու հաշտեցման ջանքերը և վերջ դնելու շուրջ 17 տարվա տարաձայնություններին։