Ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Toyota»-ն, «Ford»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ shamshyan.com
copy image url

Ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Toyota»-ն, «Ford»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ shamshyan.com

Ներքին 8 ամիս առաջ - 20:27 22-07-2024
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 11։00-ի սահմաններում Մասիս քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ, 23-ամյա Արսեն Ս․-ի վարած «Toyota» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ, 31-ամյա Շահեն Ս․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Արամ Կ․-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։